AM
22 Հունիս 2012 - 15:37 AMT

ՊԵԿ-ը Սիվիլիթասից պահանջել է հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը

Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այսօր այցելել են Սիվիլիթաս հիմնադրամ և պահանջել Հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը հիմնադրման օրվանից` 2008 թվականի մայիսից: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Սիվիլիթաս հիմնադրամից, Պետեկամուտների կոմիտեի պահանջին զուգահեռ Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամները հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն` գալիք շաբաթվա ընթացքում ցուցմունք տալու: