Հոկտեմբերի 6-8-ին Երեւանում տեղի կունենա ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստը, Համագործակցության անդամ երկրների խորհրդարանների ճյուղային հանձնաժողովների նախագահների խորհրդակցությունը: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, նիստի մասնակիցները կհանդիպեն երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի հետ: Նշենք, որ հոկտեմբերի 8-ին Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանականների նիստը:





