AM
7 Հոկտեմբեր 2004 - 14:48 AMT

ԼԱՎ ՀԻՄՔ Է ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ԲԵԼԳԻԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՄԱՐ

Այսօր Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպան տիկին Դանիել Դել Մարմոլը (նստավայրը` Բրյուսել) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ինչպես հաղորդել է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում Ռ.Քոչարյանը նշել է, որ Երեւանը մեծ նշանակություն է տալիս ինչպես եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանն, այնպես էլ` համագործակցությանը համաեվրոպական կառույցների շրջանակներում: Նախագահը նաեւ գոհունակություն է հայտնել հայ-բելգիական քաղաքական ու տնտեսական հարաբերությունների դինամիկայի ու արդյունավետության առնչությամբ: Անդրադառնալով տնտեսական գործակցությանը, Ռ.Քոչարյանը նշել է, որ Բելգիան Եվրամիության շրջանակներում Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերն է: Նրա խոսքերով, ներկայումս լավ հիմք է ստեղծված երկու երկրների համագործակցության հետագա ընդլայմնան համար: Նշենք, որ զրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին: