AM
7 Հոկտեմբեր 2004 - 18:06 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԴԵՊՔՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ իմ դիրքորոշումը, ինչպես նաեւ Հանրապետական կուսակցության դիրքորոշումը եղել եւ մնում է անփոփոխ: Այդ մասին «Նոեւ կովչեգ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով` հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման նկատմամբ հարգալից վերաբերմունքի, պատմական իրողությունները հաշվի առնելու դեպքում: «Խնդիրը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով: Ընդ որում, պետք է բացառվի Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի ենթարկումը», – ընդգծել է ՀՀ վարչապետը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ինքը բացառում է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման հաշվին հակամարտության կարգավորման հնարավորությունը: