Բուլղարիան կշարունակի իր գործունեությունը որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ նախագահ: Այդ մասին նախօրեին Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը: Նա ասել է, որ իր երկրի դերը տեսնում է «հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջոցառումների ակտիվացման մեջ»: Մասնավորապես, նա արտահայտվել է «Մինսկի խմբի պարամետրերի եւ գործողությունների պլանի» ընդլայնման օգտին: Բուլղարիայի ղեկավարը ողջունել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկխոսությունը:





