AM
8 Հոկտեմբեր 2004 - 14:57 AMT

ԱՄՆ-Ն ՉԱՓԱԶԱՆՑ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՄԲ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

ԱՄՆ-ն չափազանց շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորմամբ բանակցությունների միջոցով, որոնց արդյունքը կդառնա կայնուն եւ երկարատեւ խաղաղությունը: Ինչպես հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, Վաշինգտոնում հիանալի հասկանում են, որ այդ խնդիրն Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր հարցն է: «Իմ կողմից ես ցանկանում եմ վստահեցնել, որ բանակացություններում ԱՄՆ-ն ներկայացնող Ստիվեն Մաննը հետագայում եւս ակտիվորեն կմասնակցի հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացվող գործունեությանը», – հաղորդել է ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարը: