AM
8 Հոկտեմբեր 2004 - 18:34 AMT

ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Հոկտեմբերի 19-ին երկօրյա աշխատանքային այցով Երեւան կժամանի Նորվեգիայի արտգործնախարար Յան Պետերսենը: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, այցի ընթացքում նորվեգացի նախարարը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանին, ինչպես նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Նախատեսվում է նաեւ Յան Պետերսենի հանդիպումը Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: