AM
11 Հոկտեմբեր 2004 - 16:30 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ

Այսօր Հայաստանի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը, որը նախապատրաստվել է իշխող կոալիցիայի եւ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի կողմից: Փոփոխությունները ենթադրում են նախագահի եւ պատգամավորի թեկնածուների, ինչպես նաեւ կուսակցությունների եւ դրանց դաշինքների օգտին ստորագրահավաքների վերացում: Ինչպես եւ նախկինում կուսակցություններին ընտրվելու համար կպահանջվի հաղթահարել 5 տոկոսի արգելքը, իսկ դաշինքները պետք է ստանան ընտրողների ձայների 7 տոկոսը: Ընտրողների ցուցակների նախապատրաստումը եւ վարումը տեղական իշխանության մարմիններից փոխանցվել է Ոստիկանության անձնագրերի եւ արտոնագրերի վարչությանը: Ընդլայնվում են վստահված անձանց եւ դիտորդների լիազորությունները: Նշենք, որ խորհրդարանականները դեռեւս չեն եկել համաձայնության համամասնական եւ մեծամասնական տեղերի հարաբերակցության վերաբերյալ: