Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել Սերգեյ Մանասարյանին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Մեկ այլ հրամանագրով Եգիպտոսում (նստավայրը` Կահիրե) Հայաստանի դեսպան է նշանակվել Ռուբեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ ինչպես հաղորդվել է ավելի վաղ, հոկտեմբերի 15-ին Սերգեյ Մանասարյանը որպես Եգիպտոսում Հայաստանի դեսպան պետք է մեկներ Մալաբո` մասնակցելու համար 6 հայ օդաչուների գործով դատավարությանը, որոնք մեղադրվում են Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձին մեղսակից լինելու համար:





