«Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ ընդունված բանաձեւն աննախադեպ Է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: «Հայաստանը ԵԽ-ում տարածաշրջանային մյուս երկրների համեմատ ունի շատ լավ դիրք, որը պիտի ամրապնդենք` ժողովրդավարության զարգացման եւ մեր առաջիկա մարտահրավերներին դիմակայելու նպատակով»,- նշել է նա: Անդրադառնալով զեկույցի նախագծի վերաբերյալ արված առաջարկներին, Տ. Թորոսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հակամարտության կարգավորման բանակցային գործընթացներում ներգրավելու մասին հայկական կողմի առաջարկը չի ընդունվել: Այնուամենայնիվ, նրա խոսքերով` դա Հայաստանի դիրքորոշման հայտարարումն է, որը հետագայում պետք Է պաշտպանվի Ղարաբաղին նվիրված զեկույցի շրջանակներում:





