Ռուսաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը մտադիր է Ադրբեջանին եւ Վրաստանին առաջարկել բացել տրանսպորտային հաղորդակցությունը Անդրկովկասի ողջ տարածքում: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Իգոր Լեւիտինը` ելույթ ունենալով Հայկական միջազգային տնտեսական համաժողովում: Նրա խոսքերով` Կովկասում տրանսպորտային ենթակառույցների զարգացման խնդիրների լուծումը պետք է դառնա տարածաշրջանի բոլոր երկրների մտահոգության առարկան` որպես զարգացման հիմնական նախապայման: Նշենք, որ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումից հետո Ռուսաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի նԲաքու, այնուհետեւ` Թբիլիսի:





