AM
14 Հոկտեմբեր 2004 - 14:58 AMT

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՌԱՈ «ԵԷՍ ՌՈՍԻԱՅԻ» ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Նախապատրաստվում է ներդրումների բավականին խոշոր ծրագիր ՌԱՈ «ԵԷՍ Ռոսիայի» կողմից Սեւան-Հրազդան ՀԷԿ կասկադում եւ Երեւանի ՋԷԿ-ում»: Այդ մասին «Գոլոս Արմենիի» թերթի «թեժ գծում» հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, ներդրումների ենթադրվող ծավալը կազմում է 20 մլն դոլար: Նախարարը նշել է, որ շուտով կոնկրետ ներդրումներ կարվեն Երեւանի ՀԷԿ-ում եւ ողջ էլեկտրաէներգետիկ տնտեսությունում: «Ընկերությունը միջոցներ է ներդնում իր իրավասության ոլորտում: Էներգետիկայի այլ ոլորտներում ՌԱՈ «ԵԷՍ»-ի ներդրումների վերաբերյալ հարց օրակարգում չկա»,-ասել է Ա.Մովսիսյանը: