Հայաստանի արտգործնախարարը դժվարացել է կանխատեսել Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ մեղադրվող հայ վեց օդաչուների նկատմամբ դավատարության ելքը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավարը, մինչեւ դատական նիստի սկիզբը հայ դիվանագետները կմեկնեն Գվինեա, որպեսզի աջակցություն ցուցաբերեն հայ օդաչուներին: Միաժամանակ, Վ.Օսկանյանն իր մտահոգություն է արտահայտել այն փաստի առնչությամբ, որ դատական նիստը կարող է հետաձգվել` տվյալ գործող մեղադրվող հարավաֆրիկացիների փաստաբանի հանկարծամահ լինելու հետեւանքով:





