Բջջային կապի ռուսաստանյան ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի նկատմամբ: Այդ մասին երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ տրանսպորի եւ կապի նախարար Իգոր Լեւիտինը: Նա նշել է, որ եթե Հայաստանը բաց մրցույթ կազմակերպի բջջային կապի շուկայում արտասահմանյան ընկերությունների ներգրավման համար, ապա Ռուսաստանը անպայման դրան կմասնակցի:





