AM
3 Հուլիս 2012 - 06:43 AMT

«Ժողովուրդ». Գասպարիին գետնին տապալողն Աժ պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի թիկնապահն է եղել

«Ժողովուրդը» գրում է, որ հունիսի 21-ին Դեմիրճյան փողոցում գտնվող ԱԺ մուտքի մոտ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին հրողն ու գետնին տապալողն Աժ պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի թիկնապահն է, ում գոյությունը պատգամավորը հերքում է: Թերթը պարզել է, որ հաստլիկ այդ երիտասարդը Գագիկ Հենզելի Գեղամյանն է:

Պարբերականը փորձել է իր տեղեկությունը ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որտեղից միայն հայտնել են, որ տվյալ անձի ինքնությունն արդեն պարզվել է, վերջինս հրավիրվել է բաժին և բացատրություն տվել: Իսկ հետաքննությունը դեռ շարունակվում է:

Թերթը հիշեցնում է, որ նշված օրն Ազգայի ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ Գասպարին միայնակ ակցիա էր իրականացնում հունիսի 17-ին «Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված, սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի համար: Եվ այդ ժամանակ Գասպարիին մոտեցավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և խլեց «Ռուբեն Հայրապետյան`մարդասպան» բովանդակությամբ պաստառը: Այնուհետև Գագիկ Գեղամյանը Գասպարիին տապալեց գետնին: