Դեկտեմբերի 4-5-ը Եվրախորհրդի վենետիկյան հանձնաժողովի հերթական «Ժողովրդավարությունն իրավունքի միջոցով» նիստում կքննարկվի Հայաստանի Սահմանադրության բարեփոխումների շուրջ առաջարկությունների փաթեթը: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Խոսելով 2005 թվականին նախատեսվող սահմանադրական վերափոխումների մասին` ՍԴ ղեկավարը նշել է, որ գլխավորը, ինչին ուշադրություն է դարձնում միջազգային հանրությունը, դա այն է, թե արդյոք իշխանության ճյուղերի բաժանման գործընթացում չի խախտվում դրանց միջեւ անհրաժեշտ հավասարությունը: Անդրադառնալով Իրաք հայ մասնագետներին ուղղարկելու հարցին` Գագիկ Հարությունյանը նշել է, որ տվյալ հարցը չի մտնում ՀՀ ՍԴ-ի լիազորությունների մեջ:





