AM
18 Հոկտեմբեր 2004 - 14:29 AMT

ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 18-ին Երեւան են ժամանում Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամներ Գորդոն Մարսդենը, Ջեյն Գրիֆիտսը, Քենդի Սթրթոնը, Քերոլայն Քոքսը, Ջիմ Ռոջերսը: Ինչպես հաղորդել են Հայաստանի Ազգային ժողովի մամլո ծառայությունում, այսօր եւետ պատվիրակության անդամները կլինեն բրիտանական դեսպանատանը եւ Բրիտանական խորհրդում: ԱԺ-ում պատվիրակությանը կընդունեն խոսնակ Արթուր Բաղդասարյանը եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Բրիտանական խմբի անդամները հանդիպում կունենան նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Հոկտեմբերի 20-ին պատվիրակությունը կմեկնի Լեռնային Ղարաբաղ, որտեղ նախատեսված են հանդիպումներ նախագահ Արկադի Ղուկասյանի ու ԼՂՀ խորհրդարանի նախագահ Օլեգ Եսայանի հետ: Երեւան վերադառնալուց հետո հոկտեմբերի 22-ին պատվիրակության անդամները կհանդիպեն երկրի փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանի հետ: Նույն օրը պատվիրակությունը կմեկնի Լոնդոն: