AM
5 Հուլիս 2012 - 10:20 AMT

«168 Ժամ». ՀՅԴ–ում փոփոխությունները չեն բացառվում

«168 Ժամ» թերթը գրում է, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ իրենց թղթակցի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունները, թե իրենց կուսակցությունում դժգոհություն կա ղեկավար մարմինների նկատմամբ։ Սակայն, նա միաժամանակ նաև ավելացրել է, որ դա ոչ թե դժգոհություն է, այլ բնական քննարկում։

«Գերագույն ժողովում հիմնական հաշվետվությունը ներկայացնում է Գերագույն մարմինը և բնական է, որ քննադատությունների թիրախն այդ մարմինն է։ Ժողովը կավարտվի նրանով, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, բանաձևերը կընդունվեն, կվերլուծվի ստեղծված իրավիճակը, կնախանշվեն գալիք 2 տարիների անելիքները»,–ասել է նա թերթի թղթակցին` նշելով, որ չի բացառում ԳՄ–ում փոփոխությունները։