Նոյեմբերի 5-ին մեկօրյա այցով Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ Դե Հոոպ Սխեֆերը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Երեւան իր այցի ընթացքում, որը կկայանա Հարավային Կովկասի տարածաշրջան վերջինիս այցի շրջանակներում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության հետ: Հիշեցնենք, որ Սխեֆերը տարածաշրջան է այցելել անցյալ տարվա վերջին, որպես ԵԱՀԿ գործող նախագահ եւ Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար:





