AM
21 Հոկտեմբեր 2004 - 17:50 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑՐԵԼ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԱԶԱՏ ԱՌԵՒՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, հավանության է արժանացել նաեւ «Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: