AM
25 Հոկտեմբեր 2004 - 17:56 AMT

ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՀՂԵԼ ԵԽ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻՆ

Հոկտեմբերի 25-26 Թբիլիսիում ընթանում է Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների պարտավորությունների եւ պարտականությունների կատարման հանձնախմբի (Մոնիտորինգի հանձնախումբ) հերթական նիստը: Այդ առիթով հայաբնակ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հուշագիր է հղել հանձնախմբին, որտեղ նկարագրվում է տարածաշրջանի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը եւ թվակրվում են այն պարտավորությունները, որոնք երկիրը ստանձնել է ԵԽ առջեւ: