AM
25 Հոկտեմբեր 2004 - 19:04 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ «ՆՈՐ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ» ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀՍՏԱԿԵՑՈՒՄԸ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Թալվիտիեին: Կողմերը քննարկել են Եվրոպական Միության նոր հարեւանության քաղաքականությունը: Ընդգծելով, որ այդ քաղաքականությունը նոր հնարավորություններ է ընձեռնում եւ ընդգծելով ԵՄ-ի հետ աշխատելու մեր երկրի պատրաստակամությունը` Ռ. Քոչարյանը միաժամանակ կարեւոր է համարել հստակեցնել նոր հարեւանության բովանդակությունը, ակնկալիքները ծրագրի մեջ ներգրավված երկրներից: Կողմերը անդրադարձել են նաեւ ղարաբաղյան խնդրին, Եվրախորհրդի առջեւ մեր երկրի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին եւ այլ հարցերի: