AM
10 Հուլիս 2012 - 10:58 AMT

Սեյրան Օհանյանն ու Ուկրաինայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Նախարարության լրատվական բաժնի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացքը և հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: