AM
26 Հոկտեմբեր 2004 - 15:56 AMT

ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱՅՈՒՄ ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐՍԿՍՎԻ ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ը

Նախնական տվյալներով, Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալված հայ օդաչուների դատավարությունը կվերսկսվի մինչեւ նոյեմբերի 16-ը: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությում, դատավարության հետաձգման պատճառները տեխնիկական են. դատարանը չի հասցրել բավարար չափով պատրաստվել: Հիշեցնենք, որ հայ օդաչուների դատաքննությունն ընդմիջվել էր հարավաֆրիկացիների փաստաբանի մահվան պատճառով: