«Հայացք» թերթը գրում է, որ հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի համար կպայքարեն ոչ թե 4, այլ 3 թեկնածուներ` Վիտալի Բալասանյանը, Բակո Սահակյանը և Արկադի Սողոմոնյանը: Նախագահի թեկնածուներից մեկը ` Վալերի Խաչատրյանը` հուլիսի 9-ին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որն էլ հաջորդ օրը իր հերթական նիստում տվել է դրական պատասխան»,–գրում է թերթը։





