AM
11 Հուլիս 2012 - 07:08 AMT

«Ժողովուրդ». Շենգավիթ համայնքի ղեկավարը ստիպում է մանկապարտեզների վարիչներին իր փռից հաց գնել

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Շենգավիթի մի բնակիչ, որը զանգահարել էր թերթի խմբագրություն պատմել է, որ իրենց վարչական շրջանի ղեկավար ԱրմենՍարգսյանը ստիպում է համայնքի բոլոր մանկապարտեզների վարիչներին հացը գնեն իրեն պատկանող փռից։

«Մեր զրուցակիցն ասաց, թե ինքն այդ վարչական շրջանի մանկապարտեզներից մեկի վարիչն է և չի կարող ներկայանալ, քանի որ հետագայում լուրջ խնդիրներ կունենա։ Տիկինը տեղեկացրեց, որ հացի փուռը գտնվում է նշված Շենգավիթ սպորտդպրոցի հարևանությամբ, որը տնօրինում են թաղապետն ու նրա եղբայրը` ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը։ Ինչու՞ եք ստիպում մանկապարտեզներին, որպեսզի ձեր փռից հաց գնեն. «Ժողովուրդ»-ի այս հարցին Շենգավիթի վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Ես հացի փուռ չունեմ, հաց վաղուց արդեն չեմ թխում»,–գրում է պարբերականը։