Լեռնային Ղարաբաղի հանրապետության ամենագլխավոր նվաճումը ժողովրդավարական հասարակության ձեւավորման հարցում արձանագրած առաջընթացն է: Այդ մասին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է միջազգային քաղաքական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ: Նշենք, որ Մարշալի հիմնադրամի եւ Անցումային ժողովրդավարություն ծրագրի համատեղ առաքելության շրջանակներում Ստեփանակերտ այցելած միջազգային քաղաքական եւ փորձագիտական շրջանների ներկայացուցիչների պատվիրակությունը գլխավորում էր Բրյուս Ջեքսոնը:Հանդիպման ժամանակ Ա.Ղուկասյանը նշել է, որ նման այցերը հնարավորություն են ընձեռում միջազգային հանրությանը մոտիկից ծանոթանալու ԼՂՀ տիրող իրավիճակին եւ հակամարտության կարգավորման վերաբերյալ նրա մոտեցումներին: Պատվիրակության անդամները, որոնց թվում էին նաեւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Պյեռ Լելուշը եւ Իսպանիայի նախկին արտգործնախարար Անա Պալացիոն, նույնպես կարեւորել են նման այցելությունները:





