Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Դոնա Դաուսեթ Կոիրոլոյին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը: Հանդիպման ընթացքում փոխըմբռնման մթնոլորտում քննարկվել են Համաշխարհային բանկի եւ Ազգային ժողովի համագործակցության ընթացքին ու զարգացմանը վերաբերող խնդիրները: Դ. Դաուսեթ Կոիրոլոն նշել է, որ Հայաստանի խորհրդարանի հետ լավ համագործակցություն է ձեւավորվել, որը նպաստում է ՀԲ-ի աշխատանքների արդյունավետությանն ու նպատակաուղղվածությանը: Կարեւորվել է նաեւ ուշադրության մեծացումը մարզային ծրագրերի նկատմամբ, աջակցությունը միջին խավի ձեւավորմանը, ինչպես նաեւ Հայաստանի հարկային ու մաքսային օրենսդրության կատարելագործումը:





