AM
29 Հոկտեմբեր 2004 - 12:39 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՇԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԻՑ

Ադրբեջանի նախաձեռնությամբ ՄԱԿԻ Գլխավոր վեհաժողովի Գլխավոր կոմիտեն հանձնարարել է ՄԱԿ-ի 59-րդ նստաշրջանի օրակարգ մտցնել «Ադրբեջանի գրավյալ տարածքներում տիրող իրավիճակի մասին» հարցը: Մեկնաբանելով այդ հանգամանքը «Արմենպրես» գործակալության խնդրանքով` Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը նշել է, որ այդ հարցը չի վայելում անդամ պետությունների լայն շրջանակների աջակցությունը, քվեարկության արդյունքներով այն անցել է նստաշրջանի օրակարգ ( կոմիտեի 28 անդամ-երկրներից 14 ձեռնպահ են մնացել, 9` քվեարկել են կողմ: Կողմ քվեարկածները հիմնականում Իսլամական կոնֆերանսի անդամ պետություններն են եւ Ուկրաինան: «Ադրբեջանի այս քայլը մենք դիտարկում ենք որպես հերթական փորձ` միջազգային հանրության ուշադրությունը հակամարտության կարգավորման բուն հարցից` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից շեղելու ուղղությամբ: Հարկ ենք համարում նշել, որ Ֆրանսիայի ներկայացուցիչն այդ կապակցությամբ ունեցած ելույթում ԵԱՀԿ Մինսկի խմբի անունից հայտարարել է, որ օրակարգ նոր կետ մտցնելը կարող է բացասական հետեւանքներ ունենալ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վրա»,-ասել է Հ.Գասպարյանը: