AM
12 Հուլիս 2012 - 11:16 AMT

Վայոց Ձորում օձը խայթել է 45–ամյա բնակչին

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր տեղեկատվություն է ստացվել, որ օձի խայթոցից Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Գողթանիկ գյուղի բնակիչ 1967թ. ծնված Վիգեն Վարդանյանը։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։