Նախօրեին Երեւանում իր աշխատանքն սկսեց ՆԱՏՕ-ի Եվրոատլանյան գործընկերության խորհրդի շրջանակներում անցկացվող «Հասարակական կարծիքի իրազեկման միջոցով անվտանգության համար առավել բարենպաստ միջավայրի ձեւավորում» թեմայով կոնֆերանսը: Երկօրյա կոնֆերանսին մասնակցում են 30 ներկայացուցիչ եվրոատլանտյան 25 պետություններից: Ինչպես նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Թաթուլ Մարգարյանը, հանրային կարծիքը Հարավային Կովկասում գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորման խնդրում նշանակալի գործոն է: «Ստամբուլի գագաթաժողովից հետո կարելի է ասել, որ ՆԱՏՕ-ի գործընկերության քաղաքականության ծանրության կենտրոնը տեղափոխվել է Հարավային Կովկաս»,- ասել է նա: Նշենք, որ խորհրդաժողովին մասնակցում էին ՆԱՏՕ-ում հավատարմագրված առաքելությունների, ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների ԱԳՆ ստորաբաժանումների ներկայացուցիչները:





