AM
13 Հուլիս 2012 - 07:22 AMT

Վրաստանի ՀՀ դեսպանն ու Իվանե Մերաբիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հրատապ հարցեր

Հուլիսի 12-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելեց Վրաստանի նորանշանակ վարչապետ Իվանե Մերաբիշվիլիին: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերի նախաձեռնությամբ քննարկվեցին հայ-վրացական հարաբերություններին առնչվող մի շարք հրատապ և կարևոր, այդ թվում` երկկողմ տնտեսական համագործակցությանը, մշակութային շփումների ակտիվացմանը, Վրաստանի հայ համայնքին և Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպումն անցավ ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում: Ձեռք բերվեց լուծում պահանջող հարցերի շուրջ սերտ համագործակցության և դրա եղանակների վերաբերյալ պայմանավորվածություն: