ԱԻՆ-ում այսօր ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան քարե լճից դեպի հարավային գագաթ ընկած հատվածում կայծակնահարված մարդ կա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Ըստ նախնական տվյալների, Արագած լեռան գագաթին կայծակի հարվածի հետևանքով մահացել է «Արմենիա Թրավել» ընկերության աշխատակից Արմենակ Միքայելյանը:





