Հայաստանի կառավարությունը մտադրվում է «ԱրմենՏԵլ» ընկերությանը փոխանցել IP-հեռախոսակապի ոլորտի ծառայությունների մատուցման մենաշնորհը: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են IP-հեռախոսակապի ոլորտում զբաղված ընկերությունների գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Հայտարարությունում մասնավորապես ասված է, որ հոկտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվել է «ԱրմենՏել» ընկերությանը հեռահաղորդակցության ծառայությունների մենաշնորհից զրկելու հետ կապված հարցը: Սակայն, նիստում ներկայացված նախագծում բազմաթիվ կետեր կան, ըստ որոնց մեր տեսանկյունից ընդլայնվում են ընկերությանը տրված մենաշնորհի շրջանակաները, ասվում է հայտարարությում: Առանձնակի ուշադրության է արժանանում այն դրույթը, որից հետեւում է, որ այս ոլորտում գրանցված շուրջ 250 ընկերություններ ստիպված են լինելու դադարեցնելու իրենց գործունեությունը, իսկ էժան, հասանելի, մատչելի եւ որակյալ կապ տրամադրող այդ կազմակերպություների շուրջ 3000 աշխատողներ կհամալրեն գործազուրկների բանակը, ասվում է փաստաթղթում:





