AM
3 Նոյեմբեր 2004 - 17:35 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՊԶԻՋՈՒՄԱՅԻՆ ԼՈՒԾՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ ԴԱՌՆԱԼ

Ռուսաստանը ճանաչում է նախկին Խորհրդային Միության բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը եւ շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի անվտանգության կոմիտեի անդամ Գենադի Գուդկովը «ԱզերԹաջ» գործակալությանը տված հարցազրույցում: «Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, բոլոր ջանքերը գործադրում է այդ հակամարտության կարգավորման գործում փոխզիջում գտնելու համար», – հայտարարել է Գ.Գուդկովը: Խորհրդարանականի կարծիքով, հենց որ կողմերի միջեւ փոխզիջումային լուծում գտնվի եւ հակամարտությունը կարգավորվի, կամրապնդվի ողջ տարածաշրջանի անվտանգությունը եւ Ռուսաստանին հնարավորություն կընձեռնվի առավել աշխուժորեն վարելու համատեղ ռազմական քաղաքականություն, ամրապնդել տարածաշրջանի քաղաքական կայունությունը, հանդես գալ որպես խաաղաղության երաշխավոր: