AM
17 Հուլիս 2012 - 06:04 AMT

«Ժողովուրդ». Վ. Ղուկասյանը կառաջադրի իր թեկնածությունը, անկախ նրանցից, ՀՀԿ-ն կսատարի իրեն, թե ոչ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ վերջին օրերին անընդհատ խոսվում է, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լուրջ խնդիրներ ունի իր կուսակցության` ՀՀԿ-ի ներսում: Սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում Ղուկասյանը ցանկանում է դնել իր թեկնածությունը, իսկ ՀՀԿ-ն չի ուզում նրան տեսնել այդ պաշտոնում: Ղուկասյանն իր մերձավորների շրջանում հայտարարել է. «Ուզում է սատարեն, ուզում է չէ, ես ինքնաառաջադրումով կմասնակցեմ ընտրություններին»: Քաղաքապետի մամլո խոսնակ Լ. Աղեկյանը թրեթի հետ զրույցում հաստատել է այս լուրը` ասելով, որ Ղուկասյանն իսկապես պատրաստվում է առաջադրվել: