Հուլիսի 14-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարար Ադնան Մանսուրի հետ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին առնչվող խնդիրները: Ընդգծվել է սերտ համագործակցության կարևորությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին:





