AM
19 Հուլիս 2012 - 11:59 AMT

ՀԱԿ-ը կոչ է անում ԼՂՀ իշխանություններին անցկացնել ազատ և արդար նախագահական ընտրություններ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, նվիրված այսօր Արցախում ընթացող նախագահական ընտրություններին, հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը: Այսօր Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում տեղի են ունենում հերթական նախագահական ընտրությունները: Կոչ ենք անում ԼՂՀ իշխանություններին` անել հնարավորը՝ապահովելու համար օրինական, ազատ և արդար ընտրություններ: Թե ռազմի դաշում և թե դիվանագիտական ասպարեզում Ադրբեջանի հետ տարվող անհավասարպատերազմում ԼՂ հիմնական ռեսուրսներից պետք է լինի ժողովրդավարական ինստիտուտների անհամեմատ ավելի բարձր մակարդակը և կենսունակությունը, ինչը միանշանակորեն կնկատվի միջազգային հանրության կողմից: