AM
16 Նոյեմբեր 2004 - 18:27 AMT

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արմեն Կիրակոսյանը ելույթ ունենալով Վիրջինիայի համալսարանի կողմից կազմակերպված խորհրդաժողովում, որը նվիրված էր ահաբեկչության դեմ ԱՄՆ եւ ԱՊՀ երկրների համագործակցությանը, ժողովրդավարության կառուցվածքին եւ շուկայական տնտեսության զարգացմանը` հայտարարել է, որ ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ ռազմական ոլորտում համագործակցությունը դարձել է Հայաստանի անվտանգության երաշխիքներից մեկը: Ամերիկացի զինվորականները անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում խաղաղարարների եւ սակրավորների ուսուցման գործում: