AM
17 Նոյեմբեր 2004 - 18:24 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԿՄԱՐԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԻՐ ՊԱՐՏՔԵՐԸ

ալիք տարվա սկզբին Հայաստանն ամբողջությամբ կմարի Եվրամիության առջեւ իր պարտքերը, որոնք կազմում են 26 մլն եվրո: Պարտքերի վաղաժամկետ մարման դիմաց Հայաստանը կստանա Եվրամիության մինչեւ 22 մլն եվրո կազմող դրամաշնորհներ, որը կկայանա Հայաստանի եւ Եվրամիության միջեւ 1998 թվականին կնքված համաձայնագրի հիման վրա, որի շրջանակներում քննարկվել են պարտքի վաղաժամկետ մարման պայմանները: Նախատեսվել էր, որ պարտքը կմարվի 2009-2013 թվականների ընթացքում, սակայն մարման գործընթացն սկսվել է դեռեւս 1999 թվականին: