AM
1 Դեկտեմբեր 2004 - 16:30 AMT

ԻՇԽԱՆԱՄԵՏ «ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋՆՈՐԴ Գ.ԱՐՍԵՆՅԱՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԿՏՐՈՒԿ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՆՊԱՏԱԿ

Ի պատասխան «Առավոտ» թերթի թղթակցի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Դ.Աթկինսոնի զեկույցին առնչվող հարցին` իշխանամետ «Միավորված աշխատանքային կուսակցության» առաջնորդ Գ.Արսենյանը կարծիք է հայտնել, որ այսօրվա դրությամբ երկրի արտաքին քաղաքականությունում չկա հստակ ձեւակերպված նպատակ: «Անձամբ ինձ համար այդ նպատակն այսօր պարզ չէ», ասել է նա: Դրա պատճառն այն է, որ «խորհրդարանական դիվանագիտությունը», եւ մասնավորապես, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը, որի անդամն է նաեւ Արսենյանը, չի աշխատում լրիվ ուժով: «Ասածս կարող եք ընդունել որպես ինքնաքննադատություն»: Կոմպլեքսային մոտեցում չկա, գտնում է հայ խորհրդարանականը, «Չի երեւում, թե ինչ հարթության վրա ենք մենք ցանկանում լուծել խնդիրները»: «Եթե մենք ցանկանում ենք, որպեսզի մեր խորհրդարանական դիվանագիտությունը արդյունավետ լինի, ապա ամեն նստաշրջանից առաջ հարկավոր է հրավիրել ընդլայնված նիստ, որին կմասնակցեն նախագահը,արտգործնախարարը եւ այլն»: Գ.Արսենյանը գտնում է, որ նրա ասածը քննադատություն չի, այլ միայն կարծիք` աշխատանքի արդյունավետ մեթոդի մասին: