AM
31 Հուլիս 2012 - 05:35 AMT

«Հայոց աշխարհ». Գեղի գետը դուրս է եկել ափերից. տուժել են հարակից բնակավայրերը

Թերթը գրում է, որ Կապանի տարածաշրջանի Նոր Աստղաբերդ համայնքը եւ այդ վարչական շրջանում ընդգրկված Աջաբաջ գյուղը լրջորեն տուժել է հուլիսի 29-ի երեկոյան տեղացած ուժեղ կարկուտից, հորդառատ անձրեւներից ու սելավներից:

Նոր Աստղաբերդ համայնքի ղեկավար Սուրիկ Թևանյանը տեղեկացրել է, որ աննախադեպ հորդառատ տեղումների պատճառով ափերից դուրս է եկել Գեղի գետը` գյուղում առաջացնելով իսկական ջրհեղեղ. ջրով ծածկվել են գյուղի ներհամայնքային ճանապարհները, խցանվել ջրահեռացման խողովակները, պղտորվել է գյուղի խմելու ջուրը: