AM
31 Հուլիս 2012 - 11:35 AMT

Հայաստանի եզդիները իրենց մտահոգությունն են հայտնել Սիրիայում ընթացող իրադարձությունների առնչությամբ

«Սինջար եզդիների ազային միավորում» ՀԿ խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ: Հայաստանի եզդիները իրենց մտահոգությունն են հայտնել Սիրիայում ընթացող իրադարձությունների առնչությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Սիրիայում ընթացող իրադարձությունները հենց սկզբից էլ անհանգստացնող են եղել մեզ համար, սակայն այսօր ավելի քան անհանգստացած ենք: Ինչպես հայտնի է Հալեպում բնակվում են բազմաթիվ հայեր, ովքեր խույս տալով Օսմանյան բռնություններից , բնակություն էին հաստատել այնտեղ: Մենք համոզված ենք, որ Հալեպում բնակվող հայերը այս պարագայում պետք է վերադառնան Մայր Հայաստան, քանի որ այնտեղ արդեն նրանց ֆիզիկական գոյությունը վտանգված է: Ինչպես տեսնում ենք` Հայաստանում պետական մակարդակով այնքան էլ պատրաստ չէին սիրիահայ մեր եղբայրներին և քույրերին ընդունելու գործին: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը համոզված է, որ այսօր ավելի քան երբևէ պետք է համախմբվեն Հայաստանի բոլոր քաղաքացիները, որպեսզի սիրիահայ համայնքը դրսում չմնա:Կարծում ենք, որ եթե Հայաստանում գործող չորս հազար կազմակերպություններից յուրաքանչյուրը մեկ ընտանիքի ապահովի տանիքով, խնդիրը կլուծվի մեկ օրում: Մենք պատրաստ ենք հնարավորինս աջակցել Սիրիայից Հայաստան գաղթող մեր եղբայրներին և քույրերին: Հուսանք, որ մեր օգնությունը ժամանակին և տեղին կլինի»: