AM
1 Օգոստոս 2012 - 07:00 AMT

Քաղաքացին փորձել է ցած նետվել տանիքից

Հուլիսի 31-ին, ժամը 11.13-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի 29 շենքի տանիքից անձը չպարզված քաղաքացին փորձում է ցած նետվել:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները քաղաքացուն հեռացրել են վտանգավոր գոտուց: