Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Ալիրեզա Հաղիղիանին: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդրիներին, ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, Սարգսյանի առաջիկա այցին Թեհրան: Հաղիղիանը պատրաստակամություն է հայտնել պարսկերեն լեզվի դասընթացներ կազմակերպել Վազգեն Սարգսյանի անվ. Ռազմական ինստիտուտում: Կողմերը քննարկել են նաեւ Իրան-Հայաստան գազատարի , էլեկտրահաղորդման նոր գծերի շինարարությունը: «Վերջին պաշտոնական հանդիպումների ընթացքում ծագել են նոր գաղափարներ տնտեսական համագործակցության ոլորտում, որոնք, մասնավորապես, վերաբերվում են Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը, Իրանից Հայաստան նավթամթերքի ներմուծմանը», նշել է դեսպանը: Սերժ Սարգսյանը ողջունել է այդ զարգացումը, եւ նշել է, որ այդ գաղափարների իրականացումը շատ կարեւոր կլինի Հայաստանի համար:





