Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի սեփականաշնորհման մասին:Բաժնետոմսերի 60 տոկոսը կվաճառվի գերմանական «Chronomet» ընկերությանը, մնացած բաժնետոմսերը ձեռք կբերեն հայկական ընկերությունները` 15 տոկոսը «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն եւ 12,5-ական տոկոս`«Armenian Molybdenum Production» ՓԲԸ-ն եւ «Zangezur Mining» ԲԲԸ-ն: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 100 տոկոսը վաճառելու վերաբերյալ պայմանագիրը նախատեսվում է ստորագրել մինչեւ ընթացիկ տարվա վերջը:





