Էդուրադ Աղաբեկյանը քաղաքապետ է ընտրվել իշխանամետ թեկնածուի հետ կոշտ նախընտրական պայքարի արդյունքում: Հայտնի է նաեւ, որ խորհրդարանի պատգամավորի կարգավիճակում նա հակամարտության մեջ էր Լեռնային Ղարաբաղի գործադիր իշխանությունների հետ: Սակայն, ինչպես նշել է մամլո ասուլիսի ժամանակ Էդուրադ Աղաբեկյանը, տվյալ պահի դրությամբ նա հակսություն չունի Լեռնային Ղարաբաղի իշխանական կառույցների ղեկավարների հետ: Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնավարման հարյուրերորդ օրը Էդուրադ Աղաբեկյանը մամլո ասուլիս է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է, թե իր գլխավոր քաղաքական նպատակն է համարում մունիցիպալ իշխանության կայացումը Լեռնային Ղարաբաղում: Է.Աղաբեկյանը հիմնադրել է «Շարժում 88» հասարակական քաղաքական դաշինքը, որը լուրջ հնարավորություններ ունի անցնելու Լեռնային Ղարաբաղի խորհրդարան 2005 թվականի ամռանը:





