Թերթը գրում է, որ ոստիկանությունը վերաորակավորել է «Հարսնաքարի» գործով կալանավորված վեց հոգու մեղադրանքները, և եթե նախկինում Քրեական օրենսգրքի մի հոդվածի հատկանիշներով էին մեղադրանքներ առաջադրված, ապա այժմ` երեք: Երեկ այդ մասին հայտնել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության երկրորդ բաժնի պետ Արսեն Այվազյանը, որի գլխավոր բաժնում էլ ընթանում է նախաքննությունը: Վերաորակավորման մասին որոշումը կայացվել է հուլիսի 31-ին:
Հիմնական տարբերությունը հետևյալն է. եթե նախկինում մեղադրանքն ուներ այս ձևակերպումը` դիտավարությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, ապա նոր ձևակերպումը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տոողի մահ:
Տարբերություն կա նաև առաջարկվող պատժաչափերի առումով: Քանի որ ավելացել է երկու հոդված, ենթադրվում է, որ այդ հոդվածների համար նախատեսված պատժաչափերը կգումարվեն և կառաջարկվի ավելի երկար պատժաչափ:
«Նախկինում նրանց մեղադրանքն առաջադրված էր Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով: Մեղադրանքի էությունն այն էր, որ մի խումբ անձանցով մի քանի անձանց առողջությանը պատճառել են ծանր վնաս: Հիմա արդեն մեղադրանքները փոխվել են: Մասնավորապես, փոփոխման հիմք է հանդիսացել այն, որ մարմնական վնասվածքի հետևանքով դժբախտաբար Վահե Ավետյանը մահացել է»,-նշել է Արսեն Այվազյան:





