AM
3 Օգոստոս 2012 - 07:42 AMT

Հայաստանի փաստաբանական դպրոցն առաջին անգամ կազմակերպում է ընդունելության քննություններ

Oգոստոսի 6-ին ՀՀ փաստաբանական դպրոցն առաջին անգամ կազմակերպում է ընդունելության քննություններ: Փաստաբանական դպրոցում ուսուցանելու և փաստաբանական լիցենզիա ստանալու համար դիմել են 118 անձ, որոնցից քննությանը մասնակցելու է 113 անձ:

Ընդունելության քննությանը, որպես դիտորդ, մասնակցելու են արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավորպես Ամերիկյան Իրավաբանների Միության, USAID-ի և ՀԿ-ների ներկայացուցիչներ: