Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 17-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանն, արդեն երկու շաբաթ է, որ մարզվում է Ամստերդամի «Այակս» ակումբի կազմում: «Այակս»- «Բարսելոնա» այսօրվա ընկերական խաղում «Այակսի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումենը նախատեսել է մի քանի նորեկների թվում դաշտ դուրս թողնել նաեւ Մանուչարյանին: Խաղը կարող է վճռական լինել Մանուչարյանի համար «Այակսի» հետ պայմանագրի կնքման հարցում:





